Լրահոս
Օրվա լրահոսը

Դասադուլ. Ուսանողները խոստանում են անցկացնել խաղաղ ցույց (Ֆոտոշարք)

Փետրվար 25,2013 13:21
PrevPhoto
NextPhoto

Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմացից մեկնարկեց հայաստանյան մի շարք բուհերի ուսանողների կողմից կազմակերպված դասադուլը: ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց հավաքված ուսանողները պահանջում են նշանակել նոր ընտրություններ եւ չոտնահարել իրենց իրավունքները:

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը եկավ ուսանողներին ընդառաջ՝ հորդորելով չխոչընդոտել դասապրոցեսը: Ուսանողները խոստացան անցկացնել խաղաղ ցույց եւ հորդորեցին միմյանց` չբախվել ոստիկանների հետ:

Ցուցարարները երթով շարժվեցին Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան, որի դարպասները փակ էին՝ ներսում  գտնվող ուսանողների առաջ:

Այս պահին ցուցարարները շարժվում են Երեւանի պետական բժշկական համալսարան՝ բողոքի ցույցը այնտեղ շարունակելու:

Երթի ողջ ընթացքում ցուցարարներին վերահսկում են ՀՀ ոստիկանության աշխատակիցները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728