Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը` Քաջարանի գյուղապետին. «Ձեր հրաժարականը, Աթայան, եթե պետք է, ձեզ կհասնի նույնպես»

Փետրվար 27,2013 21:21

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը Քաջարան քաղաքում քաջարանցիներին շնորհակալություն հայտնեց իրեն հավատալու ու վստահելու համար եւ նշեց, որ այդ հավատը փոխադարձ է:

Քաջարանում կայացած հանդիպման ժամանակ նա նաեւ ասելիք ունեցավ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին: «Քաջարանի գյուղապետը, ով մի քանի ամիս առաջ եկավ այստեղ՝ Զարուհի Փոստանջյանին փառաբանելու համար, թող ինքը լավ մտածի. սա կուսակցական խաղ չի, կա’մ դուք դառնում եք կուսակցական խաղ եւ   գյուղացիներին, քաղաքացիներին ապուշի տեղ եք դնում, կա’մ էլ հավատում եք, որ մեր ժողովորդը, ձեր ընտրյալները ձեզ  կպաշտպանեն: Բայց այնպես չանեք, որ դուք Զարուհի ասեք, կամ Ստյոպա, կամ Անահիտ, կամ Րաֆֆիի.. մենք գանք ձեր կողքը կանգնենք, եթե դու կուսակցությանն ես ծառայում:  Եվ ձեր հրաժարականը, Աթայա’ն, եթե պետք է, ձեզ կհասնի նույնպես, եթե դուք խաղաք ձեր գյուղացու եւ մեր քաղաքացու հետ», -քաջարանցիների  ներկայությամբ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728