Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախալքալակցի ուսանողները ոչ մեկի զինվորը չեն ու չեն էլ լինի» (Տեսանյութ)

Փետրվար 28,2013 15:37

«Այսքանս, որ հավաքվել ենք, քաղաքական դիրքորոշում չունենք, հստակ պահանջներ ունենք: Ճի՞շտ է , թե` չէ»,- այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներին դիմեց ուսանողական խորհրդի նախագահ Արտյոմ Ալոյանը:

Հետո տեղեկացրեց. «Հիմա որոշներով կհավաքվենք՝ այդ պահանջը հստակ կներկայացնենք մեր ղեկավարությանը եւ հետամուտ կլինենք, որ մեր պահանջն իրականանա»:

Ա. Ալոյանի խոսքերով, իրենց պահանջները քաղաքական չեն , այլ ներքին ուսանողական խնդիրներ են. «Եվ ընդհանրապես,  վերաբերում է համալսարանին, որը վարկաբեկում է ուսանողներին»:

Ա. Ալոյանը, նկատի ունենալով երեկ ԵՊՀ տարածքում ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի` զորք եւ ախալքալաքցի տղաներին կանչելուն,  հավելեց. «Ախալքալաքցիներն այս քաղաքական դաշտում չեզոք դիրքում են»:

ԵՊՀ աշխատակիցներից մեկն էլ հավելեց` ախալքալաքցիները երբեք ոչ մեկի զինվոր չեն եղել ու չեն էլ լինի:
Մանրամասները՝ տեսանյութում:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հոկտեմբերյանցի says:

    Բա ախալքալակի բառբառով ով էր հայհոյում մեր հայ աղջիկներին,մինչնդեռ դուք այստեղ հրում եք մեր աղջիկներին,Վրաստանում են ձեր քույրերին ու ընկերուհիներին:

  2. Հոկտեմբերյանցի says:

    Բա ախալքալակի բառբառով ով էր հայհոյում մեր հայ աղջիկներին,մինչնդեռ դուք այստեղ հրում եք մեր աղջիկներին,Վրաստանում բրթում են ձեր քույրերին ու ընկերուհիներին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728