Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթարյանի ակումբը հաղթեց փորձնական կազմով

Մարտ 11,2013 10:38

Չեմպիոնների լիգայում Դորտմունդի «Բորուսիայից» կրած 0:3 հաշվով պարտությունից հետո «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն որոշ փոփոխություններ էր կատարել հիմնական կազմում:
«Շախտյորը» Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրի արտագնա հանդիպմանը խաղադաշտ մտավ փորձնական կազմով: Այդուհանդերձ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը Պոլտավայում 1:0 հաշվով հաղթեց տեղի «Վորսկլային»: Թեեւ Մխիթարյանը գոլի հեղինակ չդարձավ, սակայն ամբողջ հանդիպմանը մնաց խաղադաշտում:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031