Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում հանրահավաքը չկայացավ

Մարտ 11,2013 12:06

Մարտի 10-ին Իջեւանում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաք էր նախատեսված: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն «Առավոտի» թղթակցին ասաց, որ դրա մասին հայտնող, մարտի 2-ին թվագրված նամակն ինքը ստացել է մարտի 4-ին: Դրանով իրազեկում էր կատարվում մարտի 10-ին, ժամը 12-ից մինչեւ 21-ը Իջեւան քաղաքի Շատրվանների հրապարակում կայանալիք հանրահավաքի վերաբերյալ: Քաղաքապետն ասաց, որ այդ իրազեկումն ինքն ի գիտություն է ընդունել, հայտը բավարարվել է:

Մարտի 10-ին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությամբ հանրահավաք կայացավ Երեւանի Ազատության հրապարակում, Իջեւանում այդ օրը հանրահավաք տեղի չի ունեցել: Տավուշի մարզպետի օգնական Միքայել Մարտիրոսյանը («ՄԻԱԿ» կուսակցության ակտիվիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հորեղբոր որդի) Ֆեյսբուքի իր էջում Իջեւանում չկայացած հանրահավաքի մասին գրել է . «Ինչպես եւ սպասվում էր՝ հանրահավաքը տեղի չունեցավ, քանի որ մարդ չէր հավաքվել: Սա խոսում է այն մասին, որ նույնիսկ այն քաղաքում, որտեղ Հովհաննիսյանը հաղթել էր, մարդիկ հոգնեցին փուչ խոստումներից, հոգնեցին անիմաստ հանրահավաքներից: Տավուշեցին հասկացավ, որ ապահով Հայաստան տանող ճանապարհը մեկն է» :

Մարզպետի օգնականի գրառումը մեկնաբանությունների տեղիք է տվել: Ֆեյսբուքի օգտատերերից մի քանիսը գրել էին, թե ինչպես կարող էր մարտի 10-ին Իջեւանում հանրահավաք լինել, եթե այդ օրը Երեւանում էր հանրահավաք նախատեսված, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ այդ՝ մարտի 6-ին Իջեւանում հանրահավաք է անցկացրել : Օգտատեր Թաթուլ Աթաբեկյանն էլ նկատի ունենալով Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած շատ ձայները, գրել է . «Տավուշցին փետրվարի 18-ին ասաց, թե ապահով Հայաստան տանող ճանապարհը որն է»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ապահով Հայաստան տանող ճանապարհը,՝ ոմանց համար է: Դեպի խաշի լիքը տաշտակ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031