Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցները պետք է իրենց տեղն ունենան Հայաստանի այսօրվա եւ վաղվա իրականությանմեջ». Թաթուլ Մանասերյան

Մարտ 15,2013 13:00

«Կառաջարկեի կառուցվածքային փոփոխություն անել կառավարությունում: Օրինակ, որ լիներ արտաքին առեւտրի եւ եւ արդյունաբերության նախարարություն: Կառավարությունում ոչ միայն տնտեսության, այլեւ կադրերի առումով են լուրջ փոփոխություններ պետք:  Եթե նախարարական պորտֆելները ճիշտ բաշխվեն, ապա վարչապետի փոփոխության կարիք չեմ տեսնում»,- այսօր «Սլաք» ակումբում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Մանասերյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին, ասաց, որ դրանց մեջ շատ դրական բան է տեսնում. «Այն բարեփոխումների ալիքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնում է, կարծում եմ հասունացած ալիք է: Նա ինքնին հակակշիռ է, եւ ես շատ կուզեմ, որ այն մշակույթը, որ բերում է Րաֆֆի Հովհաննիսյանը, գերակշռի բոլոր ասպարեզներում: Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցները պետք է իրենց տեղն ունենան Հայաստանի այսօրվա եւ վաղվա իրականությանմեջ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031