Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների վիճակը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Մարտ 16,2013 11:10

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ
թերացումներն ու դրական զարգացումները.
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

•Բազմաթիվ քաղաքացիներ մտահոգություն են հայտնել էլեկտրաէներգիայի
շարունակական տատանումների, դրա հաճախակի ու կարճատև մարումների, ինչպես նաև
դրանից բխող հետևանքների վերաբերյալ:
•Մտահոգիչ է, որ 2012 թվականի ընթացքում չեն ընդունվել ռիսկի վրա հիմնված
ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշները:
•Սյունիքի մարզի սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի
շրջակա 4 տարածքները գերակա հանրային շահ ճանաչելու կապակցությամբ շահագրգիռ
անձանց մասնակցությամբ չեն իրականացվել պատշաճ հանրային քննարկումներ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

•Ընթացիկ տարում եղել են էլեկտրաէներգիայի տատանումների կամ խափանման
բազ¬մա¬թիվ դեպքեր, որոնց հե¬տևան¬¬քով որոշ սպառողներ կրել են նաև
ֆինանսական վնասներ:
•Հանրապետությունում գազի, ջրի և էլեկտրաէներգիայի հաշ¬վիչների
այլընտրանքային լա¬բորատորիաների բացակայությունն որոշակի խնդիրներ է ստեղծել
սպառողների համար:
•Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել քաղաքացիների շուրջօրյա ջրամատակարարման
խնդիրը լիարժեք լուծելու համար:
•Մտահոգիչ է Հանձնաժողովի թիվ 95-Ն որոշման համաձայն` առևտրային հաշվառքի
սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա դեկտեմբեր, հունվար և փետրվար
ամիսներին՝ ծախս ունեցած ամիսների միջին օրական ծախսը հաշվառքի խախտման
ամսում մատակարարված գազի քանակի որոշման համար հիմք ընդունելը:

Արձանագրված դրական զարգացումները

•       2012 թվականի դեկտեմբերի 27-ին ուժի մեջ են մտել «Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Էներգետիկայի
պետական տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների
մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը
հաստատելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական
պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից
անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» համապատասխանաբար
թիվ 1568-Ն և թիվ 1569-Ն որոշումները:
•Ողջունելի է այն փաստը, որ Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի կողմից ձեռնարկած ջրային համակարգի կազմակերպությունների
գործունեության մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ և
իրականացվում են ընկերությունների կողմից սպառողներին մատուցվող
ծառայությունների որակի ցուցանիշների վերաբերյալ հանձնաժողով ներկայացվող
եռամսյակային տեղեկատվությունների վերլուծության, իսկ անհրաժեշտության
դեպքում` տեղում ուսումնասիրություններ կատարելու միջոցով:
•Ողջունելի է այն, որ Հանձնաժողովը ծանոթացրել է սպառողներին իրենց
իրավունքներին` հանձնաժողովի վեբ-կայքում տեղադրելով իր որոշումները,
լրատվամիջոցներով պարբերաբար հանդես է եկել պարզաբանումներով, սպառողների
իրավունքների ու պարտա¬կանությունների վերաբերյալ բուկլետներ հրապարակելու
խնդրում աջակցել է հասարակական կազմակերպություններին:

Հաջորդիվ կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Կրթության և գիտության
նախարարության բաժինը։

Պաշտպանի աշխատակազմ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031