Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանում «The Voice» նախագծին մասնակցում է հայազգի երգչուհին

Մարտ 17,2013 23:26

«Լինել հայ, ամենամեծ պատիվն է ինձ համար»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց Լեհաստանում բնակվող հայազգի երգչուհի Նարինե Թորոսյան-Շոստակը:

Վերջերս Նարինեն մասնակցել է Լեհաստանի «The Voice» նախագծին և անցել է /Կույր լսումների/ փուլը: Նա կատարել է Jessie J-ի «Price Tag» երգը և նրան ընտրել է Լեհաստանում հայտնի երգչուհի և դերասանուհի Յուստինա Ստեչկովսկան:  Երգչուհու խոսքով նախագիծը, որին մասնակցում է`ուժերի փորձ է: Լեհաստանում «The Voice»-ին հետեւում են 2 միլիոն մարդ:

«Ապրելով 40 միլիոն բնակիչ ունեցող երկրում կարծում եմ մեծ երջանկություն է ներկայանալ որպես հայ երգչուհի: Մրցակցությունը իսկապես դժվար է, քանի որ բազմաթիվ տաղանդավոր երգիչ-երգչուհիներ կան: Նրանց հետ ես պայքարում եմ իմ երազանքների համար»:

Նարինեն մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նախագծի ժյուրիից «Աֆրոմենտալ» խմբի վոկալիստ Թոմսոնը ունի հայկական արմատներ: Նրա տատիկը նույնպես հայ է եղել եւ երգիչը հպարտ է դրա համար.

«Երբ իմացա, որ Թոմսոնի երակներում մեր արյունն է հոսում, շատ ուրախացա: Այդ պահին հուզմունքից դողում էի, կոկորդս չորացել էր: Թոմսոնը իսկապես լավ, հայկական հզոր ձայն ունի»:

Հայազգի երգչուհին երազում է վերադառնալ հայրենիք եւ կենդանի ձայնով ելույթ ունենալ, նա 18 տարի է ինչ Լեհաստանում է: Վերջին անգամ միայն նախորդ տարի է եկել, երբ տեղի է ունեցել իր տեսահոլովակի պրեմիերան: Նարինեն ծնվել է 1983 թ.-ին երաժիշտների ընտանիքում: 1995թ-ից ապրում է Լեհաստանում։ Մասնագիտությամբ լրագրող է: Երգում է մանկուց՝ շարունակելով ընտանեկան ավանդույթը։ Առաջին լուրջ քայլերը երգարվեստում սկսել է 16 տարեկանից Լեհաստանում մասնակցելով «Հաջողության հնարավորություն» (Chance for Success) նախագծին ու զբաղեցրել է առաջին տեղը: Հետագայում նաս մասնակցելէ նաև մի շարք այլ մրցույթների և փառատոնների արժանանալով բազմաթիվ մրցանակների:

Նարինեն Լեհաստանում մեծ համբավ է ձեռք բերում, որի շնորհիվ առաջարկ է ստանում վարել Լեհաստանի TV4 հեռուստաալիքի «Երաժշտական Ռինգ» հաղորդաշարը։ Այժմ նա պատրաստվում է իր նոր «Here I Am» երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքերին, իսկ զուգահեռ պատրաստվում է թողարկել իր դեբյուտային ալբոմը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031