Լրահոս
Օրվա լրահոսը

Օրանժ Արմենիան վերազինել է իր օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը Հայաստանում՝ բավարարելու շարժական լայնաշերտ ինտերնետի աճող պահանջարկը

Մարտ 20,2013 17:39

Oranj_2Օրանժ Արմենիան ավարտին հասցրեց իր օպտիկամանրաթելային մայրուղային ցանցի վերազինման աշխատանքները, ինչը թույլ է տալու էլ ավելի բարձրորակ ինտերնետ ծառայություններ մատուցել բաժանորդներին:

Օրանժ Արմենիայի վերազինված ցանցը, որը կառուցված է Alcatel-Lucent ընկերության օպտիկական համակցված տեխնոլոգիայով, էականորեն մեծացնում է մայրուղային ցանցի արագությունը և թողունակությունը, որի միջոցով են մատուցվում գերարագ ինտերնետի ծառայություններ: Այս վերազինմամբ ընկերությունը հզորացնում է տվյալների հաղորդման կապուղին Հայաստանի և Վրաստանի միջև, որը կարևոր տարածաշրջանային դարպաս է դեպի համացանց:

«Մեր ցանցի այս նոր վերազինմամբ մենք կարող ենք առաջարկվող ծառայությունների է՛լ ավելի լավ որակ և օգտագործման հարմարավետություն առաջարկել մեր բաժանորդներին: Հայաստանում Orange-ի կողմից առաջարկվող շարժական ինտերնետի նկատմամբ պահանջարկը շարունակում է աճել, որը նկատվում է մեր բաժանորդների թվի աճով և օգտագործվող տրաֆիկի ծավալներով: Մենք լիովին պատրաստ ենք մեր ցանցում նոր բաժանորդներ ընդունել և հատկապես առաջարկել նրանց օգտվել մեր վերջին առաջարկից, որով մեր բաժանորդներին ընձեռում ենք գերարագ ինտերնետի հսկայական ծավալներից օգտվելու հնարավորություն,» ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031