Լրահոս
Օրվա լրահոսը

Ռ. Թովմասյանը Ր. Հովհաննիսյանին. «Եթե ներուժ չունես, մինչև թռնելդ հոպ մի ասա»

Ապրիլ 04,2013 12:57 Share

«Սազական է, որ վարձով ենք ապրում, երբ նախագահական նստավայրը մերն է, ԱԺ նստավայրն էլ է մերը: Սա գալիս է ասելու, որ ավագանու ընտրությունները կրելու են ձևական բնույթ»,-այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Անդրադառնալով իրենց կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու փաստին, նա այսպես պատճառաբանեց. «Լինելու է ոչ թե գաղափարների, պատմության մեջ թողած հետքերի, ապագայում անելիքների գնահատում, այլ  դրվում է այն հարցը, ով ինչ անելու հնարավորություն ունի: Իսկ եթե մասնակցեինք, մեր ծրագրային առաջին հարցը լինելու էր մաքրել Օպերայի շրջապատը, Գլխավոր պողոտան, բոլոր ջրավազանները գործարկել»:

Ռ.  Թովմասյանը կարծում է, որ ընտրություններով համակարգ չես փոխի ու մանրամասնում. «Կյանքում միշտ գաղափարախոսությունն է հաղթել իր տարբեր մեթոդներով: Եկել ենք այն եզրակացության, որ բանվորի ուժով, գյուղացու ճնշմամբ միայն կարելի է համակարգ փոխել: Ուրիշ ճանապարհ դեռ չկա»:

Քաղաքական իրավիճակը Ռ. Թովմասյանը համարում է անհավասարաչափ ու նշում. «Ստեղծվել է անհավասար իրավիճակ կուսակցությունների միջև: Կան սիրելու կուսակցություններ, բովանդակություն ունեցողներ, բայց դրանք ուրիշ ուղղվածության վրա են տարվում»:

Ռ. Թովմասյանը Ր. Հովհաննիսյանի քայլերը սխալ է գնահատում և մանրամասնում. «Ես այցելել եմ Րաֆֆիին, իրենք խորհուրդ եմ տվել, որ հետևի իր առողջությանը, հանկարծ՝ ժողովրդի արյուն չթափվի, քանի որ ունենք խայտառակ էջեր՝ մարտի 1,  հոկտեմբերի 27: Իմ կարծիքով՝ Րաֆֆին  սխալ ճանապարհի վրա է: Համաշխարհային երևույթներ կան, որոնք ՀՀ-ուը վարկաբեկվում են: Օրինակ՝ հեղինակազրկվեց հացադուլը ու ես զարմանում եմ, որ  հացադուլով գնացող մարդիկ նրանից չեն նեղանում: Վարկաբեկվեց, քանի որ իր արդյունքները չտվեց: Իսկ հացադուլը ունի երկու նպատակ՝ կամ կյանքդ, կամ սկզբունքները»:

Ր. Հովհաննիսյանի քայլերին  անդրադառնալով Ռ. Թովմասյանը խորհուրդ տվեց. «Եթե ներուժ չունես, մինչև թռնելդ հոպ մի ասա»:

Ընկեր Թովմասյանը խոսեց այն մասին, որ արդեն ընտրակաշառքներ են առաջարկում ու նշեց, թե եթե իրե դուռը թակեն ինքն ինչ է ասելու. «Որ մեր տան դուռը ծեծեն, կասեմ ես Ձեր…»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930