Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակում Լեւոն Բարսեղյանի ավտոմեքենայի վրա, պատճառվել է մոտ 4000 ԱՄՆ դոլարի վնաս

Ապրիլ 04,2013 16:00

SAM_0862 SAM_0864Երեկ գիշեր, ժամը երկուսի սահմաններում, անհայտ անձինք քարերով կոտրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի ավտոմեքենայի դուռն ու ապակին, գողացել որոշ իրեր:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Լեւոն Բարսեղյանը, հայտնելով, որ իր ավտոմեքենայից պոկած սարքավորումներից բացի, գողացել են նաեւ երկու էլեկտրոնային կրիչ, որոնցից մեկի մեջ փաստաթղթեր են եղել, մյուսի մեջ՝ երաժշտություն:

Թե ինչու են քարով կոտրել ավտոմեքենան, Բարսեղյանը չի հասկանում: Ըստ նրա՝ «Սենց գործի գնալուց առաջ պլանավորած գործիքներ են տանում»: Բարսեղյանը նաեւ նշեց, որ իրեն 3-4 հազար ԱՄՆ դոլարի վնաս են հասցրել եւ չնայած կասկածներ չունի, չգիտի, թե ինչով է պայմանավորված այս արարքը, համենայնդեպս՝ «փնթի կողոպուտ է եղել»:

Բարսեղյանն ասաց, որ ավտոմեքենան ավտոտնակում չի եղել, առավոտյան է հայտնաբերել կատարվածը:

Ոստիկանությունն արդեն քրեական գործ է հարուցել, բայց Բարսեղյանը թերահավատորեն է վերաբերվում, քանի որ՝ «վերջին տարիներին սա ակումբի եւ մեր գույքի նկատմամբ կատարված 8-րդ հարձակումն է, որոնցից ոչ մեկը մինչեւ այժմ չի բացահայտվել, իսկ եթե գոնե այս մեկը բացահայտեն, ես իրավապահներից ներողություն կխնդրեմ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ահա և դեպի ավելի ապահով Հայաստան:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930