Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյան, Դուք պարտավոր եք Ազատ հայրանունը կրելով լինել Ազատության հրապարակում» (Տեսանյութ)

Ապրիլ 04,2013 16:27

Raffi_A_2Հացադուլից հետո մարզային այցելություններ վերսկսած Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր նաեւ Վանաձորում էր:

Մինչ նա ժողովրդի առջեւ ելույթ կունենար, վանաձորցիների առջեւ ելույթ ունեցավ Զարուհի Փոստանջյանը:

«Բարեւ սիրելի վանաձորցիներ, մենք շրջում ենք ՀՀ բոլոր մարզերում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ, եւ փոխանցում ենք մեր բարեւը, որը մենք հայտնեցինք փետրվարի 18-ին հանուն նոր Հայաստանի հիմնադրման եւ հանուն այն Հայաստանի, որը լինելու է վերամիավորման Հայաստան»,-այսպես իր խոսքը սկսեց Զարուհի Փոստանջյանը` նկատելով, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը պատրաստվում է կեղծ ելույթ տալ փակ տարածության մեջ:

«Մենք Սերժ Սարգսյանին, ում հայրանունն է Ազատի, հրավիրում ենք Ազատության հրապարակ: Սերժ Սարգսյան, Դուք, կարծում եմ, գիտակցում եք այդ բառի առաքելությունը. Ազատի լինելը նշանակում է պատկանել ազատ հայրենիքի, մենք Ձեզ էլ ենք հրավիրում եւ հորդորում, որպեսզի Դուք գաք Ազատության հրապարակ: Դա այն միակ տեղն է, որտեղ մենք բոլորս պարտավոր ենք ազգովի հավաքվել եւ մեր պարտքը կատարել, մեր պարտքը մեկն է ` հանուն մեր երեխաների ապագայի:Սերժ Սարգսյան, Դուք պարտավոր եք Ազատ հայրանունը կրելով նույնպես լինել Ազատության հրապարակում»:

Մանրամասները` տեսանյութում

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930