Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանցուն հոգեբուժարան են տարել, ինչ է թե` ընդդիմադիր է (Տեսանյութ)

Ապրիլ 04,2013 21:08

Սեւան քաղաքում երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ բնակիչներից մեկը՝ Նորիկ Առաքելյանը, «սվոլոչներ» անվանեց հավաքվածներից ոմանց, ձեռքը թափ տվեց նրանց վրա եւ վստահեցրեց, որ նրանք են կեղծել ընտրությունները:

Aravot.am-ի հետ զրույցում նա մանրամասնեց, որ այդ մարդիկ նախագահական ընտրություններին մտնում էին տները՝ անձնագրեր էին հավաքում: Մեր հարցին՝ բա ինչո՞ւ էին եկել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման՝ սադրելո՞ւ, նա պատասխանեց. «Հա, բայց որ ես ստեղ եմ, ո՞վ կարա: Մարդը որ ծնվում է, պիտի մարդ մահանա, ոչ թե սողուն»:

Մենք սեւանցուց ճշտեցինք՝ իսկապե՞ս քաղաքապետը հրանահանգել է մարդկանց, որ չգան Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման: Սեւանցին հաստատեց. «Ես էդ պատահական եմ լսած եկել: Ամեն ինչ դրանցից հավատալու ա»:

Նորիկ Առաքելյանն ափսոսում է, որ ներկա չի եղել Րաֆֆի Հովհաննիսյանի նախորդ հանդիպմանը, որտեղ քաղաքապետի եւ հավաքված մարդկանց, Ռուբեն Հակոբյանի միջեւ վեճ է եղել:

Մեր հարցին՝ չե՞ք վախենում, որ վաղը ձեր դեմ ինչ-որ գործ կհարուցվի, սեւանցին պատասխանեց. «Ես ոչ մի բանից չեմ վախենում: Արդեն ինձ ամեն ինչից զրկել են:  Դաժե տարել են հոգեբուժարան: Ընդդիմադիր եմ: Իմ նման մարդկանցից վախում են, որ ես ժողովրդի հետ եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշխեն says:

    Այնպիսի վերնագիր եք դրել,ինձ էլ թվաց ,թե հենց նոր են տարել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930