Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը նկարը հոգեբանական ճնշում է առաջացնում». Վարդգես Գասպարի

Ապրիլ 23,2013 20:34

Այսօր ԿԸՀ  նիստում քննվեց Վարդգես Գասպարիի դիմում-բողոքն այն մասին, որ մայիսի 5-ի ավագանու ընտրությունների ժամանակ  տեղամասերից  պետք է հանվեն Սերժ Սարգսյանի եւ կաթողիկոսի նկարները, որն, ըստ նրա, բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի եւ միջազգային մի շարք դրույթներից:

Գասպարին գտնում է, որ Սերժ Սարգսյանը «Հանրապետական» կուսակցության նախագահն է, հետեւաբար սխալ է, որ նրա նկարը լինի  ընտրատեղամասերում, բացի այդ, դա հոգեբանական ճնշում է առաջացնում, ինչպես նաեւ անհավասար պայմաններ է առաջացնում կուսակցությունների համար:

Մուկուչյանն էլ նշեց, որ մարդը ազատ է իր ընտրության մեջ, հետեւաբար նկարը խոչընդոտ չի կարող լինել:

ԿԸՀ-ն մերժեց Վարդգես Գասպարիի դիմումը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ            

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930