«Երևան քաղաքում ապրում է ընտրողների 45%-ը, 35% -ից ոչ պակաս: Եթե այնպես լինի, որ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնի ոչ թե գործող իշխանության, այլ ընդդիմության ներկայացուցիչը, ապա գործերի բաշխումը ընկնում է երկուսի վրա:
Երևանի քաղաքապետի պաշտոնը մասամբ կարող է լինել հակակշիռ նախագահի պաշտոնի նկատմամբ»,-այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանը:
Ըստ բանախոսի` քաղաքապետի ընտրությունների ակտիվ մասնակցությունը քաղաքական ուժերի կողմից պայմանավորված է խորհրդարանական ընտրություններին չմասնակցելով: « Եթե դու չես մասնակցում որևէ ընտրության, ապա որոշ չափով թուլացնում ես քո դիրքերը և այսօրվա թեժ պայքարի պատճառներից մեկը սա է» հավելելով, որ, եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ երկիր դառնանք, ապա պետք է այս գործընթացով անցնենք:
Մեկնաբանն այսօր տեսնում է երեք քաղաքական ուժերի, որոնք լուրջ ծրագրեր են ներկայացրել, մանրամասն քննարկել դրանք, որը նա դիտարկում է որպես առաջընթաց, սակայն ուժերին թվել չցանկացավ:
Կարդացեք նաև
Պետրոսյանի խոսքով` շատ երկրներում արգելված է դաշինքներ կնքել և սովորաբար ընտրություններին ներկայանում են առանձին-առանձին, սակայն նախապես պայմանավորվելով, որ հասնեն խորհրդարան, կմիավորվեն: «Մեզ մոտ է, որ այսպիսի բան ենք տեսնում»:
Ինչ վերաբերում է ընտրացուցակներում քաղաքական ուժերի կողմից երիտասարդների ներգարավվածությանը, ապա Պետրոսյանն այն ճիշտ է համարում, քանի որ քաղաքական ուժերի ղեկավարները հավերժ չեն լինի և շատ կարևոր է ներկայացնել իր հաջորդի դեմքը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ


















































