Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէ, որ Սամվել Ալեքսանյանն ուժ է կիրառելու այս ընտրություններում (Տեսանյութ)

Մայիս 05,2013 14:03 Share

«Կարծես թե սովորել ենք այդ խոսակցություններին մինչեւ ընտրությունները, ընտրությունների ընթացքում, բայց երբ սկսում ենք քննարկել իրավական հիմքերը, ոչ մի հիմք չկա»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ առավոտից արդեն Ավան համայնքում ահազանգեր եղան անհետացող կնիքների մասին, ինչպես նաեւ երեկվանից սկսած՝ ընդդիմադիրներն ահազանգում են ընտրակաշառքների զանգվածային բաժանման մասին. ընտրությունների նման մեկնարկն ի՞նչ ընթացք կստանա, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Այսօր Հրաչյա Աճառյանի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում կատարելով իր քաղաքացիական պարտքը, պարոն Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին: «Ես տեղյակ եմ, որ մինչեւ այս պահը ոչ մի լուրջ խախտում չկա: Ինչ վերաբերում է կնիքների հետ կապված՝ ես տեղեկացված չեմ, բայց համոզված եմ, որ դա որեւէ լուրջ խնդիր չի կարող լինել: Ես շատ ուրախ եմ, որ ընտրություններն անցնում են կոռեկտության սահմաններում: Այս պահի դրությամբ որեւիցե մի տեղ, որեւէ խնդիր, խոչընդոտ, լուրջ դժգոհություն չկա: Ես ուրախ կլինեմ, որ ընտրություններն անցնեն այսպես կոռեկտ, հաշտության, համերաշխության մթնոլորտում»:

Aravot.am-ի մյուս հարցին, որ ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է ուժ կիրառել . Տեղյա՞կ եք, պարոն Աբրահամյանն ասաց. «Ես տեղյակ եմ, որ մենք ուրբաթ օրը երեկոյան նախագահի գլխավորությամբ հավաքվել ենք շտաբում, ներկա էին մեր բոլոր պատասխանատուները, հանրապետության նախագահը տվել է շատ խիստ հանձնարարական՝ ամեն ինչ անել, որպեսզի որեւէ մի դեպք չարձանագրվի, նույնիսկ ձեռնպահ մնալ շփումներից այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ովքեր կփորձեն պրովոկացիաներ անել: Ամեն դեպքում, ես համոզված եմ, որ ՀՀԿ-ի թիմն ամեն ինչ անելու է, որ ընտրությունն անցնի հաշտ ու համերաշխ: Համոզված եմ, որ թիմը պահելու է այդ պայմանավորվածությունը»:

Նկատեցին, որ բազմաթիվ ահազանգեր եղան նաեւ այն մասին, որ ԲՀԿ-ն էլ է ընտրակաշառք բաժանում ու հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ-ում տեղյա՞կ են: Պարոն Աբրահամյանը հակադարձեց. «Որեւէ դեպք, տեղեկատվություն չենք ստացել հիմնավորված: Ընթացքում, եթե հայտարարություններ կլինեն, իրավապահ մարմինները կզբաղվեն: Ես համոզված եմ, որ ընտրակաշառք բաժանելն անխոհեմ քայլ է, որովհետեւ դա որեւէ հարց չի լուծելու: Համոզված եմ, որ քաղաքացիները ձեռնպահ են մնալու՝ կաշառք վերցնել եւ որեւէ մեկին ձայն տալուց»:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հետընտրական կոալիցիաների մասին որեւէ քննարկում չի եղել: Նման հարցերը կքննարկվեն ընտրությունների արդյունքների անփոփումից հետո, ավելի հանգիստ պայմաններում: Նա որեւէ պայմանավորվածություն չբացառեց, ասաց, որ հատկապես քաղաքի կառավարման պարագայում կոալիցիան շատ լավ կլինի:

Հարցազրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031