«Հանրապետության վարչապետը, նկատի ունենալով նաև զանգվածային լրատվության միջոցներում առկա տեղեկատվությունը, տարբեր գրառումներ, որպես քաղաքական թիմի ղեկավար և որպես հանրապետության վարչապետ ներկայացրել է իր դիրքորոշումը հարցի հետ կապված, տվել է համապատասխան խողովակի հնարավորություն, այդ թվում՝ նաեւ անձամբ իրեն ներկայացնելու համապատասխան դրվագը»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը հորդորում է, որ մարդիկ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ահազանգերն անձամբ իրեն ուղարկեն, դա արդյոք չի նշանակո՞ւմ, որ իրավապահ մարմինները թերացել են իրենց աշխատանքում։
Արփինե Սարգսյանը հավելեց․ «Տրամաբանական է, որ եթե այդպիսի հաղորդագրություն գնար վարչապետին, դրանք հասցեագրվելու էին իրավապահ համակարգին»։
ՆԳ նախարարի խոսքով՝ այս կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների շրջանակներում եղել է 54 ահազանգ։ «Դրանցից 10-ն այս պահին դարձել հաղորդում՝ հիմնականում քվեարկության գաղտնիությունը խախտելու, մեկից ավելի անգամ քվեարկելու մասով է, ընտրակաշառքի մեկ դրվագ ունենք, որը, բնականաբար, պիտի ենթարկվի ստուգման, որովհետև քաղաքացու ահազանգ է, ոչ թե օպերատիվ աշխատանքի արդյունք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե Սարգսյանը հավելեց, որ նաեւ ԶԼՄ-ների հրապարակումներն են մոնիտորինգի տակ պահում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































