Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Աբրամովիչը Մոուրինիոյին սպասում է իր սեփական նավում

Մայիս 05,2013 17:48 Share

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պլանավորել է եկող շաբաթ հանդիպել Ժոզե Մոուրինիոյի հետ:

Ըստ «Սանդի Փիփլ» հանդեսի,  նրանց զրույցը լինելու է պորտուգալացի մասնագետի` «Ստենֆորդ Բրիջ» վերադառնալու շուրջ: Հանդիպումը կայանալու է Միջերկրական ծովում` ռուս միլիարդատիրոջ սեփական «Էքլիպս» նավում, որի արժեքը 300 միլիոն ֆունտ ստերլինգ է:

Մոուրինիոն Աբրամովիչի ցուցակում նշված է առաջինը այն բանից հետո, երբ Յուրգեն Կլոպպը մերժեց «Չելսիի» առաջարկը, իսկ Մանուել Պելլեգրինին դեռ մտածում է: Լրատվամիջոցները գրում են, որ Աբրամովիչը փորձելու է իր թիմ բերել նաեւ «Ատլետիկոյի» ռմբարկու Ռադամել Ֆալկաոյին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031