Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրը արդեն 11 տարի վանդակի մեջ է պահում մարդասպան որդուն (Ֆոտոշարք)

Մայիս 30,2013 19:36

Չինաստանի Ցզյանիսի գավառի Շանգվան գյուղի բնակչուհի Վան Մուսիանը շուրջ 11 տարի շարունակ հատուկ վանդակի մեջ է պահում իր որդուն: Մուսիանի 42-ամյա որդի Վու Յուանհոնգը 2001թ.-ին սպանել էր 13 տարեկան երեխայի, սակայն դատարանը տղամարդուն ճանաչել էր անմեղսունակ, քանի որ սպանությունից դեռևս տարիներ առաջ տղամարդու մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա: Դատարանը սահմանափակվել էր մարդասպանին պարտադրելով միայն տնային կալանք: Սակայն հիվանդ տղամարդը, չենթարկվելով դատարանի որոշմանը, հաճախակի տանից դուրս էր գալիս և վտանգ առաջացնում տեղի բնակիչների շրջանում: Չցանկանալով որդուն տեղափոխել հոգեբուժարան` նրա մայրը դիմել է ծայրահեղ քայլի:  «Այն բանից հետո, երբ որդիս սկսեց դուրս գալ տանից և վախեցնել մարդկանց, ես ստիպված եղա ձեռնարկել որոշիչ քայլեր և ընդունել իմ կյանքի ամենադժվարին որոշումը` փակել նրան վանդակի մեջ», – նշել է Յուանհոնգի 74-ամյա մայրը: Հայտնվելով վանդակի մեջ` հիվանդ-մարդասպանին հաջողվել է մի քանի անգամ ճողոպրել այնտեղից, ինչի հետևանքով նրա մայրը ավելի է ամրացրել վանդակի ճաղերն ու փախուստն այնտեղից դարձրել անհնար: Թոշակառու մայրը նշել է նաև, որ օրը 3 անգամ կերակրում է որդուն և հոգ տանում նրա բնական կարիքների համար: Որդուն զրկելով բոլոր տեսակ ազատություններից, մայրը ապահովել է տեղի բնակիչների հանգստությունն ու անվտանգությունը:

941855_323064847823582_1579030159_n182920_323064794490254_609964716_n

 

Կյանքի ընթացքում մարդու կորցրած թարթիչների ընդհանուր երկարությունն անցնում է 30 մետրից:

5 (25)

 

Ամենից շատ շաքար օգտագործում են Կոստա Ռիկայի բնակիչները, յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկնում է շուրջ 60 կգ. շաքար:

 

6 (15)
Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031