Լրահոս
Օրվա լրահոսը

Ah Lan. Քիմ Քարդաշյանն ուզում է իր զարմիկի ոսկրածուծի դոնորը լինել

Հունիս 05,2013 21:45

Քիմ Քարդաշյանը երկուշաբթի օրը բժշկական փորձարկում է արել՝ պարզելու, թե արդյոք նրա ոսկրածուծը համապատասխանում է իր զարմիկ Սիսիին, որին շտապ փոխպատվաստում է անհրաժեշտ: Հայտնում է «Ահ լան» պարբերականը:

Հեռուստաաստղի մայրը՝ Քրիս Ջաները, որը նույնպես փորձարկում է արել, կարճ տեսանյութ է նկարահանել, որտեղ Քիմ Քարդաշյանն ասում է. «Ես պատրաստավում եմ ստուգել, թե արդյոք իմ ԴՆԹ-ն համապատասխանում է Սիսիին, որովհետև նրան ոսկրածուծի փոխպատվաստում է անհրաժեշտ»:

Նա նաև հորդորել է իր երկրպագուներին, որպեսզի նրանք էլ ստուգում անցնեն ու պարզեն, թե համապատասխանում են Սիսիին կամ մեկ ուրիշին, որը ոսկրածուծի դոնոր է փնտրում. «Մենք կտեսնենք, թե արդյոք ես համապատասխանում եմ: Հույս ունեմ, որ դուք նույնպես կանեք, դա շատ հեշտ է, պարզապես փոքրիկ բամբակե սկավառակ են դնում թշին»:

Քարդաշյանների զարմիկը արդեն 17 տարի է տառապում է քաղցկեղով, վերջերս նրա օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիայի դեղերին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930