Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրեղավանում կասեցվել է հացի եւ հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սեպտեմբեր 16,2026 15:40 Share

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել անհատ ձեռնարկատել Արթուր Մուրադյանին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Բյուրեղավան), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ:

Մասնավորապես՝
– սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազե ծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
– արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, ա տոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
– չի ապահովվել տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը, արտադրական շինության մակերևույ ին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանությունը, պարենային հումքի պահպանման պայմանները,
– պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվ ող նյութերից,
– առաստաղները և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները չեն եղել ապահով, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առա տաղից կամ այդպիսի մակերևույթներից մասնիկների թափվելու վտանգը,
-սննդի կառույցը սարքավորված չի եղել սանհանգույցով, չի ունեցել հանդերձարան անձնակազմի համար։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և այն համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել