Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի ինստագրամյան գրառումը
Ես հարգանքի տուրք եմ մատուցում Հայոց ցեղասպանության ընթացքում սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակին։
Հայ լինելը մեծապես ձևավորել է իմ աշխարհընկալումը։ Դա իմ ինքնության մի մասն է և իմ դաստիարակության հիմքը։ Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը իմ կյանքի ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր, որը խորացրեց իմ կապը իմ արմատների հետ այնպես, որ ես այն կրում եմ ինձ հետ ամեն օր։
Այսօր աղոթում եմ հայ համայնքի համար, ինչպես նաև աշխարհի բոլոր այն մարդկանց համար, ովքեր տառապում են, որպեսզի իրենց կյանքերը պաշտպանված լինեն, իրենց ձայները լսելի լինեն և իրենց ցավն անտեսված չմնա։


















































