Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսում կատարված տեսագրությունում չի երեւում, թե դիմացից ովքեր են կրակում

Հունիս 06,2013 11:18 Share

Ակնհայտորեն զինդատախազ Կոստանյանի եւ Սյունիքի մարզպետարանի հայտարարությունները փոխկապակցված էին եւ մանրակրկիտ ծրագրված հենց Բաղրամյան 26-ում։ Դրանք լրացնում են մեկը մյուսին, ավելի ուժեղացնում եւ մեկի գոյությունը մեծացնում է մյուսի հավաստիության աստիճանը։ Այնպես որ, Բաղրամյան 26-ում կարծես թե հակված են տեղի ունեցածը որակել որպես ինքնապաշտպանություն, ինչը շատ ավելի մեղմ պատիժ է ենթադրում։

Մի ուշագրավ հանգամանք. տեսագրությունում չի երեւում, թե դիմացից ովքեր են կրակում։ Կրակողը կրակ է բացում այնպիսի անկյունից, որ տեսախցիկները չէին կարող ֆիքսել։ Նման բան ավելի լավ, քան տան տերը, ոչ ոք չի կարող անել։ Իսկ պաշտոնական վարկածը, թե այդ ամբողջ աղմուկ-աղաղակի, կրակոցների ընթացքում Սուրեն Խաչատրյանը պատուհանից անգամ չի նայել՝ տեսնելու, թե այդ ինչ է կատարվում իր տան շեմին, ուղղակի ծիծաղ է առաջացնում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930