Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր փորձագետներին նկատի ուներ Սերժ Սարգսյանը

Հունիս 06,2013 11:49 Share

Սերժ Սարգսյանը երեկ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը եւ տարածաշրջանային մարտահրավերներին։ Ուշագրավ է, որ նիստի լուսաբանվող հատվածում նա որեւէ կերպ չի անդրադարձել ամբողջ հանրապետությունը ցնցած գորիսյան դեպքերին եւ գոնե ձեւական՝ մեկ–երկու նախադասությամբ չի վստահեցրել, թե բոլոր մեղավորները կպատժվեն։ Ս. Սարգսյանը չի անդրադարձել նաեւ գազի գնի թանկացման արդյունքում սպասվելիք ահռելի գնաճին հակազդելու եւ սոցիալական բունտից խուսափելու քայլերին։ Փոխարենը նա կրկին 7.2 տոկոսանոց աճի մասին հին երգն է երգել, ավելին՝ հերթական անգամ դեմքի լուրջ արտահայտությամբ ընթերցել է իրեն հրամցված տվյալներն առ այն, որ անցած տարի մեր երկիրը տարածաշրջանում ամենամեծ աճն է արձանագրել։

Բնականաբար՝ նման «լուրջ» նախաբանից հետո հնչած մտքերն առավել «լուրջ» էին. մասնավորապես՝ Սարգսյանը պաշտոնավարման 6-րդ տարում հասկացել է, որ «մենք պետք է ոլորտ առ ոլորտ մեր տնտեսությունը վերափոխենք՝ թե՛ ձեւի, թե՛ բովանդակության առումով»։ «Աստիճանաբար կարկուտների հետեւանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգում սուբսիդավորելու փոխարեն հենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել, սկսել իրենց հետեւից ամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծեր՝ արագ եւ էժան ջերմոցներ հավաքելու համար, օրինակ՝ անհրաժեշտ սարքավորումների արտադրությունից մինչեւ, ասենք, արեւային մարտկոցների հավաքում։ Եվ այդպես շարունակ»,- ասել է Ս. Սարգսյանը՝ եւ այդպես շարունակ տրվելով «Հայաստանի տնտեսության արդիականացման եւ դիվերսիֆիկացման» մասին ճառասացությանը։

Որից հետո նա կտրուկ անցում է կատարել Ադրբեջանում առկա իրավիճակին՝ աչքալուսանք տալով թե «փորձագետները ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում»: Ափսոս, որ չի նշել, թե կոնկրետ որ փորձագետներին նկատի ունի՝ Բաղրամյան 26-ի, թե որեւէ այլ՝ «պակաս լուրջ» կառույցի:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930