Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչեր ունի Սուրեն Խաչատրյանը. օբյեկտները թվարկում է Գորիսի նախկին քաղաքապետը

Հունիս 06,2013 17:51

«Սուրեն Խաչատրյանը ոճրագործություններ շատ է կատարել: Բազմաթիվ բռնություններ է կատարել, տնտեսական բլոկի բազմաթիվ հանցագործություններ: Զինված հարձակման ամենամեծ փորձը նա ունի»,- Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանի մասին այսպիսի տեսակետ հայտնեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

Նա սկսեց թվարկել, թե այս տարիներին ինչեր է կուտակել Սուրեն Խաչատրյանը. «Մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ հետեւյալ գործարքը. մոլիբդենով  եւ պղնձով հարուստ հանքերից մեկը Սուրիկ Խաչատրյանը վաճառում է եւ ստանում է 7 մլրդ դրամ, այսինքն՝ 19 մլն դոլար: ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ մեր երկրի ընդերքը ազգային հարստություն է: Այդ ինչպե՞ս պատահեց, որ մեր ազգային հարստության մի մասը այդ բարձր պաշտոնյան վաճառում է, այն դեպքում, երբ մեր ժողովրդի 70-80 տոկոսը սոված է կամ կիսասոված, երբ ազատամարտիկների մեծ մասը տնքում է սոցիալական բեռի տակ, երբ այսօր նրանք նստացույց են անում Ազատության հրապարակում, որովհետեւ չեն կարողանում իրենց ընտանիքի նվազագույն հոգսերը հոգալ: Պետական պաշտոնյաներն ասում են, որ միջոցներ չկան, ի՞նչ անենք: Այդ 7 մլրդ դրամը, որ հայտարարագրել է անցած տարվա տվյալներով՝ դա ընդամենը մի գործարքն է նրա, հասկանո՞ւմ եք: Հարյուրավոր գործարքներ է կատարել: Այսօր նրա հարստությունը առնվազն 200 մլն դոլար կկազմի»:

Սամվել Հարությունյանը պատմեց, որ 90-ականին զրոյական վիճակ է եղել Սուրեն Խաչատրյանի ունեցվածքը: Ունեցել է 2 սենյականոց բնակարան եւ մի հին «Ժիգուլի»՝ 06. «Իսկ այսօր ունի տասնյակ շենքեր: Թվարկեմ. Գորիսի 8 հարկանի հյուրանոցը, Գորիսի հանրախանութը՝ 4000 քմ տարածքով, Գորիսի շինարարական միավորման շենքը, Գորիսի տարածաշրջանի Սեւ լիճը, որը երկրորդն է իր մեծությամբ բնական լիճ, իր սեփականությունն է: Եղբոր անունով գրանցել է իր մյուս լիճը՝ Քարահունջի ջրամբարի՝ իր հարակից տարածքներով, հանգստյան տնով: Երեւանում բազմաթիվ շենքեր ունի: Իր միայն ապարանքը մի քանի միլիոն դոլար արժե: Ապարանքին կից իմ ժամանակ այդտեղ շինարարություն էր լինում՝ բաղնիքի շենք էին կառուցում, այդ շենքը անմիջապես սեփականացրել է եւ դարձրել իր ապարանքի կցակառույցը: Երեւանում Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ 4 հարկանի հսկայական շենքը՝ կահույքի կենտրոնը իրեն է պատկանում՝ մի քանի հազար քմ տարածքով: Մոնումենտում ունի բնակարան: Շիրակ հյուրանոցի հարեւանությամբ առաջին էլիտար շենքից բնակարան է ստացել: Գորիսում 4 գազալցակայան ունի, ասում են՝ 2 հատ էլ ունի Կապանում: Պետական բարձր պաշտոնյային ինչքա՞ն պիտի թողնեն, որ նման բաներ աներ»:

Մեր հարցին, թե այդ ամենը ինչի՞ դիմաց է ձեռք բերել Սուրեն Խաչատրյանը՝ Սամվել Հարությունյանը պատասխանեց. «Նա ծառայություններ է մատուցել բարձրագույն իշխանություններին, որը նրան ամենայն հավանականությամբ թույլատրել է կեղեքել մեր ժողովրդի հարստությունը, բռնանալ մարդկանց նկատմամբ եւ այլն: Այդ հանցագործություններից որեւէ մեկի համար պատասխանատվության չի ենթարկվել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Դասական «նժդեհական» երիտ-հայ: Սարգսյան Սերժիկի ռեժիմի տիպիկ ներկայացուցիչ:

    Գողոնի ազգայնացում: Հանքերի ազգայնացում: Հանցագործին բանտ շպրտել:

    ԸՆՏՐՈՎԻ մարզպետ և ԸՆՏՐՈՎԻ «Մարզային Ժողով»:

    Ազգային ազատագրական պայքար ՝ «նժդեհական» ՀՀԿ-ի լծի դեմ:

  2. Սուրեն ջան, էդքան ունենալուց հետո, էլ 19 միլիոնը ինչիդ ա պետք: Արի, մի միլիոնը տուր ինձ, ես էլ իմ հարցերը լուծեմ… Բնակարան չունեմ, մի բնակարան կառնեմ՝ աշխատասենյակով: Մնացածով էլ՝ մի քանի օպերա և օրատորիաներ ունեմ, կտամ՝ կկատարեն, որն, էլի մեր ազգային մշակույթի համար է… Մտածի էս մասին… Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

  3. Համլետ says:

    Այնպիսի տպավորություն է,որ կարծես ՀՀԿ-ական ,,բլբուլները,, վախճանվել են վաղաժամ ու միաժամանակ…

    • Աբրահամ says:

      Ուրեմն մենք խորապես խաբված ենք` պարզվում է, որ երկիրը ղեկավարում են սուրիկները, գագիկները, սամվելները… Պարոն նախագահ, ամոթ է, այսպես երկիր չի կառուցվի, այսպես հայրենիքը տանուլ կտանք:

  4. KKB says:

    Դու որտեղից հայտնվեցիր, այ ալեհեր: Ամեմ մի գորիսեցի գիտի, թե դու ով ես: Ինչ ես արել դու քո ծննդանավայրի համար? Մեծ-մեծ խոսելով չի, օդում կրակում ես: Ձեր ծակուծուկերից դուրս եք գալիս մողեսների նման, ուզում եք պահը որսալ ձեր փառասիրական նպատակները իրականացնելու համար: Ընդամենը ողորմելի ես, և քեզ ոչ ոք չի հավատում, որովհետև դու խեղաթյուրում ես իրականությունը՝ ի դեպ՝ քո հիմնական գործը վառուց ի վեր, որին բոլորն են ծանոթ:

    • Գոռ says:

      Ով ա,ինչ ա,գիտենք,լսել ենք…բայց դա չի նշանակում որ գրածների մեջ մի բան սուտ ա ,Սյունիքի մարզը ՓԲԸ էր սարքել նախկին մելկի ժուլիկ լիսկան,իսկ ծակուխուկերց դուրս են գալիս,որովյետև արդեն մի քիչ էն սարսափելի մթնոլորտը որում գտնվում էր քաղաքը կամաց կամաց ցնդում ա….հազար ողորմի Ավոյին…հուսով եմ գորիսեցիները կկանգնեցնեն այն խաչը որը երազում էր կանգնեցնել Ավոն Լաստ սարի գագաթին…և կկոչեն Ավոի անունով,կրկին անգամ հազար ողորմի,և առողջություն Արտակին

    • susanna says:

      ԿԳԲ- Ձեր անունը հավանաբար ճիշտ եք ընտրել ինչ պակաս մողես եք , եթե ալեհեր է ՝ ուրեմն հարգանք ունեցեք , իսկ կարող եք ասել Սուրիկը ինչ է արել, բացի գռփելուց , լափելուց ու ժողովրդին բռնաբարելուց:

      • KKB says:

        Լսիր, հարգելիս, գլխիդ զոռ մի տուր: հերթական նենգ գորիսեցիներից կլինես, որ արժեք ստեղծողներին չի հանդուժում: Դուք սովոր չեք ԼԱՎ գործը տեսնել, միայն փնովում եք:Չար եք, միջակ, ողորմելի: Ով չի կարողանում արժեք ստեղծել, քարկոծում է ստեղծողին… համեմատիր Սյունիքը 2003-ի սյունիքի հետ: Ձեր նմանները իրենց ծակուռներից հազիվ էլ ֆշշացնեն, ուրիշ ինչ կարող եք անել, միայն վատաբանել, նախանձից տրաքել, որ ինչ որ մարդիկ կայանում են… Ս.Խաչատրյանից դու անձամբ ինչ որ վատ բան տեսել ես /քո գրածներից/, սեփական կարծիքներ արտահայտիր

      • KKB says:

        Լսիր, հարգելիս, գլխիդ զոռ մի տուր: հերթական նենգ գորիսեցիներից կլինես, որ արժեք ստեղծողներին չի հանդուժում: Դուք սովոր չեք ԼԱՎ գործը տեսնել, միայն փնովում եք:Չար եք, միջակ, ողորմելի: Ով չի կարողանում արժեք ստեղծել, քարկոծում է ստեղծողին… համեմատիր Սյունիքը 2003-ի սյունիքի հետ: Ձեր նմանները իրենց ծակուռներից հազիվ էլ ֆշշացնեն, ուրիշ ինչ կարող եք անել, միայն վատաբանել, նախանձից տրաքել, որ ինչ որ մարդիկ կայանում են… Ս.Խաչատրյանից դու անձամբ ինչ որ վատ բան տեսել ես /քո գրածներից/, սեփական կարծիքներ արտահայտիր առանց տուրք տալու ամբոխավարական տրամադրություններին… Սուրեն Խաչատրյան մարզպետի մշակութանվեր գործունեությունը,Սյունիքի պատմությանը նվիրված գիտական հետազոտությունները, հոգևոր արժեքների, պատմամշակությանին հուշարձանների ստեղծման ու պահպանման մեծածավալ աշխատանքը, անմնացորդ նվիրումը իր հողին…. հավերժ կհիշվի ու կարձանագրվի պատմության ոսկե մատյանում: Այսքան բան: Հասկացողի համար:

  5. Maxim says:

    Իսկ ե՞րբ ենք այսպիսի սրտաբուխ հուզմունքով խոսելու,՝ ռոբիկի, շեռժիկի ու շաշիկի մասին: Գուցե՝
    վաղուց ժամանակն է:

  6. david says:

    Հարգելի հայրենակիցներ,

    Իշխանությանը պետք է ասենք օրինակ 1 շաբաթ ժամանակ տալ Խաչատրյանի հարցը ամբողջությամբ լուծելու համար, հակառակ դեպքում ամբողջ պատաախանությունը ընկնում է իշխանության վրա ու որպես պետության դավաջաներ, պետք է ամբողջ իշխանությանը ուժի միջոցով հեռացնել.

  7. Հոպար says:

    Կարծում եմ ժամանակն է հասկանալու, որ լիսկան մեղավոր չէ, մեղավոր ենք մենք բոլորս, հայ կոչվածներս: Ժողովուրդ, հասկացեք վերջապես, որ մենք, եթե ոչ բոլորս, ապա մեր գերակշիռ մեծամասնությունը թաքնված լիսկաներ ենք և սպասում ենք մեր ժամանակը գա, որպեսզի մեզ դրսևորենք, որպես լիսկա: Այսօվա լիսկան ոչ երկնքից է իջել, ոչ ռուսը և ոչ էլ թուրքն է ուղարկել մեզ վրա: Մենք ենք ծնել և դեռ շարունակելու ենք ծնել լիսկաներ: Մեկ լիսկա պաշտոնից հանելով ոչ լիսկաներն են վերանում, ոչ էլ լիսկայությունը: Բնությունը չի հանդուրժում դատարկություններ և անպայման հատնվելու է հաջորդ լիսկան: Պատճառը? Մեր հոգեկետվածքն է, մեր իսկ կողմից ստեղծված միջավայրն է, որը մենք լռելյալ հանդուրժում ենք: Մեր ազգը այնքան թշվառ է, որ նույնիսկ արժանի ընդդիմություն չունի: Չնայած գուցե ես սխալվում եմ, ընդհակառակը վերափոխելով ասույթը կարելի է ասել, որ ամեն ազգ արժանի է իր ընդդիմությանը: Այնպես է ստացվել, որ Հայաստանում միակ ընդդիմությունը և ժողովրդի շահերից խոսողը մնացել է ազատ մամուլը: Հիրավի իսկական ARMCOMEDY-իի մեջ ենք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930