Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերային միջադեպի հանգամանքները պարզվում են

Հունիս 25,2013 11:33

Հունիսի 25-ին, ժամը 02:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սարի Թաղում, գնացքի գծերի ճանապարհին, մարմնական վնասվածքներով մարդ է ընկած:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը Սարալանջի և Չարենցի փողոցների հատման մասում՝ գետին ընկած, հայտնաբերել է 1980 թ. ծնված Արմեն Մ.-ին, որն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ ժամը 02:00-ի սահմաններում նշված վայրում անհայտ անձինք վիճաբանել են Արմեն Մ.-ի հետ և ծեծի ենթարկել նրան: Նրանցից ազատվելու նպատակով Արմեն Մ.-ն իրեն պատկանող «Վալտեր» գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնություն պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930