Քիչ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սանկցիա կիրառեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ․ մինչև օրվա ավարտը պետք է լքի դահլիճը, քանի որ, ըստ նրա, շարունակաբար խախտում է կարգը։ Հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որ դահլիճից դուրս հանեն Էդգար Ղազարյանին։
Էդգար Ղազարյանն իրերն էր հավաքում, որ դուրս գար դահլիճից։ Այդ ժամանակ ասաց՝ վախկոտ։ Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը հունից դուրս եկավ․ «Վախկոտը դու ես ու գնացիր ստեղից։ Արագ դուրս եկար ստեղից։ Դավայ, դուրս եկար»։ Այս ընթացքում ՔՊ-ականները ծիծաղում էին։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































