Լրահոս
Օրվա լրահոսը

Խանդանյանը կարևորել է հայ-գերմանական գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը

Նոյեմբեր 18,2026 19:40 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ Դանիել Կյոլբի և Լամյա Կադորի հետ։

Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը խոսել է Հայաստանի ու Գերմանիայի միջև սերտ հարաբերություններից ու զարգացող քաղաքական երկխոսությունից։

Հանձնաժողովի նախագահը կարևորել է նախորդ տարի Հայաստանի վարչապետի ու Գերմանիայի կանցլերի կողմից երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը։

Անդրադառնալով մի շարք ոլորտներում փոխգործակցությանը՝ Սարգիս Խանդանյանը կարծիք է հայտնել, որ, մասնավորապես, առևտրի և զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցությունը խորացնելու դեռևս զգալի ներուժ կա։

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող կապերից, մեր երկրի եվրոպական ձգտումներից, վիզաների ազատականացման գործընթացից՝ այդ հարցերում բարձր գնահատելով Գերմանիայի շարունակական աջակցությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30