Լրահոս
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյանը պարտվեց Լևոն Իգիթյանին

Հունիս 26,2013 12:04

«ՓԱՍՏԻՆՖՈ». Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասությանն այսօր մերժեց Սարհատ Պետրոսյանի հայցն ընդդեմ Լևոն Իգիթյանի:

Հիշեցնենք, որ հայցվորը պատասխանողից պահանջում էր հրապարակայնորեն հերքել 12.10.2012թ. «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հեռուստահաղորդման ընթացքում և 31.10.2012թ. «Առավոտ» օրաթերթին տրված հարցազրույցում իր վերաբերյալ ներկայացված տվյալները՝ դրանք որակելով զրպարտություն: Ինչպես նաև դատարանից խնդրել էր պատասխանող Լևոն Իգիթյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել հիշյալ հեռուստահաղորդման ընթացքում և թերթին տված հարցազրույցում պատասխանողի կողմից իր հասցեին ուղղված մի քանի վիրավորական արտահայտությունների համար, որպիսիք են՝ «անշնորհք…» և «ճարտարապետական դիպլոմը գրպանում այգեպան է աշխատում սիրահարների այգում»:

Դատարանի գնահատմամբ, Լեւոն Իգիթյանի խոսքերում բացակայում է վիրավորանքն ու զրպարտությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930