Լրահոս
Օրվա լրահոսը

Orange Հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի Բերդավան գյուղում ներդրվում է նոր գյուղատնտեսական նախագիծ

Հուլիս 03,2013 21:39

Orange Հիմնադրամի և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության միացյալ ջանքերով Տավուշի մարզի Բերդավան գյուղում մեկնարկում է նոր գյուղատնտեսական նախագիծ: Նախագիծն օգտագործում է սպառողական կոոպերատիվի մոդելը և թույլ է տալու գյուղի ավելի քան 40 ընտանիքներին միավորել իրենց աշխատանքը՝ ստանալու ավելի լավ արդյունքներ:

_MG_9414

Գյուղում ստեղծված “Բերդավան” պտղաբուծական կոոպերատիվին աջակցելու նպատակով Orange Հիմնադրամը նվիրաբերել է գյուղատնտեսական տեխնիկա, մասնավորապես տրակտոր, հնձիչ կոմբայն, միջատասպան նյութերի սրսկիչներ: Բնակիչների համար կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև կապեր են ստեղծվել վերամշակող ընկերությունների հետ, ներդրված նոր մոդելի՝ սպառողական կոոպերատիվի գործունեությունը և բերքի իրացումը հեշտացնելու նպատակով: Կբարելավվի նաև ջրամատակարարման համակարգը: Ըստ հաշվարկների՝ Բերդավանի բնակիչները, ովքեր ավանդաբար մասնագիտացած են դեղձի մշակման մեջ, այս նվիրատվության և գյուղատնտեսական նոր մոդելի կիրառման շնորհիվ արդեն հաջորդ տարի բերքատվությունը կբարձրացնեն 2 և ավելի անգամ:

_MG_9494

«Հայաստանի գյուղերի խնդիրները, հատկապես այն գյուղերինը, որոնք երկրի սահմաններին են, Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: Մինչ օրս մենք մասնակցել ենք գյուղերում մանկապարտեզների, մարզասրահների, համակարգչային սրահների վերազինմանն ու կահավորմանը, սակայն առաջին անգամն է, երբ ներգրավվում ենք նման գյուղատնտեսական նախաձեռնության իրականացման մեջ: Իսկապես ցանկանում ենք շուտով տեսնել այն արդյունքներն ու փոփոխությունները, որ մեր ներդրումը պիտի բերի այս գյուղին: Երջանիկ ենք այսօր նշել գյուղի համար այս նոր մեկնարկը», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Այս ծրագիրը մեր մեծ նախաձեռնության սկիզբն է՝ ուղղված հեռավոր և անապահով համայնքներում բարձրարժեք գյուղատնտեսության խթանմանը, ինչը, վստահ ենք, կբերի մարդկանց եկամուտների ավելացմանը և արտագաղթի կրճատմանը», ասաց «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության նախագահ Հայկ Մինասյանը:

Նախագծի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է  12,921,000 դրամ:

 

Orange Հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031