Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացել է Գյումրիի բնակիչ Հարություն Հարությունյանը Իսպանիայից. վերջինս կստանա այդ երկիր մեկնելու տոմս

Հուլիս 09,2013 22:08

Այսօր հայտնի դարձավ, թե որ երկրից է գրանցվել 24-ից 30-ն ընկած շաբաթվա 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը, ինչպես նաև այն բաժանորդի անունը, ով ստացել էր այդ զանգը: Վերջինս Գյումրու բնակիչ Հարություն Հարությունյանն է, ում զանգահարել էր իր ընկերն Իսպանիայից: Քանի որ Հարությունն այս օրերին աշխատանքային այցով ուղեկցում է «Շիրակ» ֆուտբոլային թիմին և երկրում չի գտնվում, առաջիկա ամռան ընթացքում Իսպանիա մեկնելու օդանավի տոմսի հավաստագիրնն այսօր ստացավ Հարությունի ընկերը:

_MG_2621

«Ուրախությամբ ենք հանձնում այս տոմսի հավաստագիրը, որը Հարությունին հնարավորություն կտա ամառվա ընթացքում՝ իր ընտրած ժամանակ, մեկնել Իսպանիա: Շնորհավորում ենք ճիշտ պահին զանգը ստանալու առթիվ: Ամառային արձակուրդները դեռ նոր են սկսվում, այնպես որ մեր մյուս բաժանորդներին խորհուրդ ենք տալիս ընդունել իրենց մտերիմների ու ընկերների զանգերը հատկապես Orange համարին, քանի որ դեռ բազմաթիվ բաժանորդներ կստանան նման անակնկալ», ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:

 

Orange Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031