Լրահոս
Հերոսը՝ Աղավնոյի ափից
Վիգենը
Օրվա լրահոսը

Վաղը Սյունիքի մարզպետարանում կներկայացնեն Սյունիքի նորանշանակ մարզպետին

Հուլիս 10,2013 16:05 Share

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում կներկայացնի Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Մեր ունեցած նախնական տվյալների համաձայն՝ հանդիպմանը ներկա կգտնվի նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Նշենք, որ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ-ից ընտրված ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ նշանակվել է Սյունիքի մարզպետ եւ այսուհետ կստանձնի հարավային մարզի ղեկավարի պաշտոնը:

Ինչպես արդեն անդրադարձել էինք՝ մարզում ընդհանուր առմամբ ոգեւորությամբ են ընդունել Վահե Հակոբյանին մարզպետի պաշտոնին նշանակելու որոշումը եւ մեծ սպասելիքներով են պատրաստվում ընդունել նրան:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել