Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյանն այս անգամ էլ պարտվեց Ռոման Վլասովին

Հուլիս 16,2013 15:22 Share

Հունահռոմեական ըմբիշ, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանին առայժմ չի հաջողվում մրցագորգում հաղթել ռուսաստանցի Ռոման Վլասովին:

Կազանում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում հայաստանցին միավորների 1:3 տարբերությամբ այս անգամ էլ զիջեց Լոնդոնում իրեն «նեղացրած» մրցակցին եւ ամենայն հավանականությամբ կպայքարի ունիվերսիադայի բրոնզե մեդալի համար, քանի որ Վլասովի՝ եզրափակիչ մտնելը կասկածից վեր է թվում:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել