Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. «Շնորհավորում եմ ոստիկանապետին, ինքը քաղբանտարկյալներ ստեղծեց» (Տեսանյութ)

Հուլիս 23,2013 20:07

Ակտիվիստ Ալեն Սիմոնյանը  Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով բերման ենթարկված երիտասարդներին, ասաց, որ նրանց բերման են ենթարկել, քանի որ իբրեւ թե խոչընդոտել են ոստիկանության գործունեությանը:

Սիմոնյանի խոսքով` եթե այդպես է, ուրեմն խոչընդոտել են ոչ միայն այդ վեց հոգին, խոչընդոտել են շատերը, այդ թվում և ինքը, հետեւաբար․ «Կամ թող բերման ենթարկեն բոլորիս, կամ` նրանց էլ բաց թողնեն: Ի վերջո` այն զեկույցներում, որ ասվում է, թե Հայաստանն այն երկիրն է, որ քաղբանտարկյալ չունի, մենք կարող ենք դա կասկածի տակ դնել, որովհետեւ սա քաղաքական է: Ինչպես նաեւ այն վեց երիտասարդների գործը ՀԱԿ-ի` կարմիր բերետավորների վեճի հետ կապված, այս վեճը նույնպես քաղբանտարկյալների առաջացման հիմք է: Մենք այսօր կրկին ունենք քաղբանտարկյալներ: Շնորհավորում եմ մեր երկրի կառավարությանը, մեր նոր ոստիկանապետին, ինքը քաղբանտարկյալ ստեղծեց»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031