Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ոմանց համար տարկետման իրավունքը կվերացվի՞

Հուլիս 24,2013 14:21 Share

«Առավոտի» տեղեկություններով՝  ՀՀ ԿԳ նախարարությունը շրջանառում է «Զինապարտության մասին ՀՀ օրենքում» փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝ տարկետման իրավունքը  վերացվելու է միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետություններում սովորող ուսանողների համար: Ըստ մեր աղբյուրի՝ դա ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվա հունվարի մեկից: Լուրը երեկ հնարավոր չեղավ ճշտել ԿԳ նախարարությունից, քանի որ աշխատանքային օրն արդեն ավարտվել էր, հետեւաբար համապատասխան մեկնաբանությունները կներկայացնենք առաջիկայում: Թե ի՞նչ կբերի այս փոփոխությունը, ինչպես ասում են` կապրենք, կտեսնենք:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արա says:

    Բավական չէ որ հազարավոր հայ երիտասարդներ համար փակ են Հայաստանի դռները, հիմա էլ դուռը փակում են ժամանակավորապես դրսում գտնվողների առջև: Չզարմանաք, եթե արտերկրում սովորողների մեծ մասը մնա դրսում:

  2. Arsen says:

    Այդ լուրը իրականությանը համապատասխանում է, թե ոչ: ԿԳ -ից չէք ճշտել դա :

Պատասխանել