Լրահոս
Օրվա լրահոսը

Դռնփակ հանդիպում, որին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարարն ու Իրանի նախագահը

Օգոստոս 05,2013 22:00

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թեհրանում դռնփակ հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այս մասին հաղորդում է Anadolu agency-ն նշելով, որ Ռոուհանիի նախագահ դառնալուց հետո դա Թուրքիայի ու Իրանի միջեւ բարձր մակարդակի առաջին հանդիպումն է:

Գործակալության փոխանցմամբ`հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցության եւ տարածաշրջանային մի շարք խնդիրներ: Չի բացառվում, որ Դավութօղլուն  հանդիպելու է նաեւ Իրանի արտգործնախարարի պաշտոնին հրաժեշտ տվող Ալի Աքբար Սալեհիի հետ, որին տվյալ պաշտոնում փոխարինելու է Ջեւադ Զարիֆին:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031