Լրահոս
Օրվա լրահոսը

Wet Paint. «Կարմիրյանի մասնակցությունն արդար է, քանի որ Հայաստանում տաղանդները շատ չեն»․ (Տեսանյութ)

Օգոստոս 07,2013 19:46

«Ես միշտ մոռանում եմ, որ Փոլը մասնակցել է` «Պարիր, թե կարող ես» ծրագրի հայկական տարբերակին, դուք կրկին մեզ հիշեցրեցիք անցած շաբաթ»: Գրում է «Ուեթ փեյնթ» պարբերականի հրապարակման հեղինակը:

Բանն այն է, որ «Պարիր, թե կարող ես» ծրագրի ամերիկյան տարբերակում Փոլ Կարմիրյանի և ելույթից հետո հաղորդման ժյուրի Նայջել Լիթգոուն ասել է. «Փոլ դու սա արել ես նախկինում, դու հաղթել ես հայկականը, դու առաջ ես շարժվում այս մեկն էլ հաղթելու», – ասել է Լիթգոունը:

«Ես գիտեմ որոշ մարդիկ ասում են` դա արդար չէ», – շարունակում է հրապարակման հեղինակը, – «Բայց  երբ խոսում եք Հայաստանի պես փոքր երկրի մասին, տաղանդների արկղն այնքան էլ մեծ չէ, բացի այդ նրանք այլ տիպի պարեր ունեն այնտեղ, այնպես որ սա այնքան էլ նույնը չէ: Փոլը «Պարիր, թե կարող ես» ամերիկյան ծրագրին նախկինում էլ է փորձել մասնակցել ու հաջողության չի հասել: Այնպես որ, կարծում եմ, որ նա այս ունի երկրում իրեն փորձելու բոլոր իրավունքները»:

Փոլ Կարմիրյանը 2011թ. հաղթել էր «Պարիր, թե կարող ես» նախագծի հայկական տարբերակում: Այժմ նա հանդես է գալիս ամերիկյան տարբերակում և մտել է եզրափակիչ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031