Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան վաճառվել է` նախքան որդեգրման համար անհրաժեշտ տեղեկանք ստանալը (տեսանյութ)

Օգոստոս 11,2013 23:46

Առուվաճառքի զոհ դարձած 4-ամյա Ռիմա Ավետիսյանը, Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանի խոսքով, չէր կարող որդեգրվել, քանի որ տվյալ պահին նա հաշվառված չէր որդեգրման ենթակա երեխաների ցանկում, գրում է 1in.am-ը:

Ըստ  նույն աղբյուրի, դրա համար օրենքով նախատեսված փաստաթղթեր կան` նոտարական կարգով վավերացված ծնողի հրաժարական-հայտարարություն եւ միայնակ մոր կարգավիճակի մասին տեղեկանք: Ծնողական իրավունքից հրաժարվելու հայտարարությունը երեխայի մայրը` Սերինե Ավետիսյանը, մանկատուն է ներկայացրել օգոստոսի 2-ին, որից մի քանի օր անց` օգոստոսի 5-ին էլ առուվաճառքի գործարքն է կատարվել, եւ խումբն անմիջապես վնասազերծվել է: Իսկ երեխայի մոր կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը, մանկատան տնօրենի խոսքով, մինչ օրս դեռ չի ստացվել:

Դեպքի օրը երեխան չի բացակայել մանկատնից: Հարցին` այդ դեպքում ո՞վ է այն երեխան, ում իրավապահները հայտնաբերել են հանցավոր խմբին վնասազերծելիս, Ա. Հարությունյանը պատասխանեց, թե խմբի անդամներից Աննայի երեխան է, որը մոր ձերբակալությունից հետո տեղափոխվել է ՀՕՖ` երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոն: Մանկատան տնօրենի փոխանցմամբ` այդ երեխան էլ շուտով կտեղափոխվի Վանաձորի մանկատուն:

Ա. Հարությունյանը հերքեց, որ մանկատունը որեւէ կապ ունի նշված գործարքի հետ: Նա մեզ ասաց, որ ոչ մի օտարերկրացու չի տեսել, եւ ընդհանրապես ոչ մեկը չի դիմել իրեն նման հարցով: «Ես զարմանում եմ` ոնց կարող է երեխան ապրի մանկատանը, դրսում երեխայի համար գործարք կատարեն: Եթե երեխան ապրում է մանկատանը, մայրը ի՞նչ իրավունք ունի այդ երեխայի համար այդպիսի կեղտոտ գործերով զբաղվի: Եթե գտնվում է մանկատանը, երեխայի տերը պետությունն է, մայրը չի»,- իր զարմանքը հայտնեց Ա. Հարությունյանը:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031