Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ-ում կայացել է ազատամարտիկների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի նիստ

Օգոստոս 21,2013 18:37

Օգոստոսի 20-ին կայացել է ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված, գերատեսչական աշխատանքային խմբի նիստ: Նիստը նախագահել է խմբի ղեկավարը՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Ըստ ազատամարտիկների կողմից բարձրացված հարցերի, նիստի ընթացքում ներկայացվել են ՀՀ ՊՆ համապատասխան վարչություններում կատարված աշխատանքները, քննարկվել առաջիկա անելիքները: Քննարկումների արդյունքում մատնանշվել են մի շարք հարցեր, որոնք առավել խնդրահարույց են և պահանջում են լուծման իրատեսական ուղիներ: Որոշվել է այդ խնդիրներին անդրադառնալ հաջորդ նիստին, որին կհրավիրվեն նաև ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ու նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերող մասով, ազատամարտիկների բարձրացրած հարցերով աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ձևավորված աշխատանքային խմբին հանձնարարված է, համագործակցելով նախկին կամավորականների հետ, ապահովել պաշտպանության նախարարության ակտիվ մասնակցությունը օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը, գտնել սոցիալական խնդիրների և ազատամարտիկներին հուզող այլ հարցերի լուծման արդյունավետ ուղիները:

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031