Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն ասել է. «Էլի՞ Հայրիկյանը սկսեց»

Օգոստոս 23,2013 12:30

Արդեն տպարանում է «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» գիրքը եւ առաջիկայում նախատեսում են համազգային ստորագրահավաք   սկսել`այդ համակարգը Հայաստանում ներդնելու համար: Այսօր այդ մասին «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Ըստ Հայրիկյանի, իր առաջարկած համակարգը մասնագետներն անվանել են «հայկական նավթ»`լավ գիտակցելով, որ Հայաստանի համար դա նավթի, գազի եւ այլ բնական հարստությունների փոխարինողն է: «Ես նոր ոչինչ չեմ հայտնագործել, համադրել եմ միայն մինչեւ այսօր մարդկության հայտնագործությունները եւ զարգացրել եմ մարդկանց իրավահավասարությունը: Ես խորապես համոզված եմ, որ այս առաջարկի դեմ խաղ չկա, քանի որ միանգամից վեց կուսակցություններ այն համարեցին բացարձակ արժեք: Մնացածի մեջ, հավանաբար խանդն է խոսում կամ բարդույթը, որ առաջարկը անում է կրկին Հայրիկյանը: Դրա համար մինչեւ վերջ չարձագանքեցին: Քննարկել ենք «Ժառանգությունում», հավանել են, բայց դե Րաֆֆի որեւէ բան ընդունելու ունակ չէ, եթե ուրիշն է առաջարկում: Ես հասկանում եմ ու կիսում նրա դժվարությունները: ՀՅԴ-ն ստացավ գրականություն ու մնաց լուռ: Ինչ մնում է իշխանությանը`ԱԺ-ում քննարկվել է հարցը, միայն դրական կարծիք, Հովիկ Աբրահամյանը՝ նույնիսկ հիացմունք: Հարցրել է` նախաձեռողն ո՞վ է եւ երբ Խոսրով Հարությունյանը եւ Արամ Սարգսյանն ասել են, Հայրիկյանը, ասել է`էլի, էլի Պարույր Հայրիկյանը սկսեց: Նախագահը նույնպես վեց կուսակցությունների լսել է, դրական է արտահայտվել, բայց ասել է`ես տագնապում եմ, որ աշխարհի որեւէ երկրում սա ընդունված չէ»,- ասաց Հայրիկյանը:

Այստեղ Հայրիկյանը վարվեց հայրիկյանաբար, հիշելով, որ աշխարհի որեւէ երկիր չունի քսան տարի բռնադատված եւ չկոտրված Հայրիկյան:

Հայրիկյանը ցավում է, որ այս նախաձեռնություն կրկին իրենն է, քանի որ ավելի ուրախ կլիներ, եթե այս ընթացքում իր նման մտածող այլք էլ սկսեին գործել:

Պատմական էքսկուրս կատարելով եւ քսաներորդ դարասկզբի իրադարձությունների միջեւ զուգահեռներ անցկացնելով՝ Հայրիկյանն ասաց, որ այն ժամանակ մեր ձախողումների պատճառը դիկտատոր իշխանությունն էր եւ քաղաքագիտական փորձի պակասը: «Եթե այն ժամանակ Հայաստանում դիկտատուրա չլիներ, հայերը շատ հանգիստ կջարդեին եւ թուրքերին, եւ կկանգնեցնեի բոլշեւիկյան առաջխաղացումը: Այսօր, ի տարբերություն այն ժամանակների, արդեն 18-20 տարվա անկախություն ունենք`իր ամեն տեսակի խուժան իշխանություններով հանդերձ: Անկախության գաղափարն անուրանալի արժեք է համարվում»,- ասաց Հայրիկյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Դե,քո որ առաջարկության դեմ խաղ կա որ?:Այդ երբվանից է ԱԻՄ առաջնորդը սկսել ՀՀՇ-ական կարգախոսներով առաջնորդվել?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031