Լրահոս
Օրվա լրահոսը

Vesti.az․ Թոմաս դը Վաալ. «Պուտինը տարված չէ Ղարաբաղով»

Օգոստոս 23,2013 20:29

«Ի տարբերություն Մեդվեդևի, կարծես, թե Պուտինը տարված չէ Ղարաբաղով ու չի պատրաստվում իր քաղաքական կապիտալը ծախսել դրա վրա»,  – ադրբեջանական «Վեստի» լրատվականին ասել է բրիտանացի լրագրող,  «Քարնեգի» հիմնադրամի կովկասյան հարցերով ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը` հատկանշական համարելով, որ Ռուսաստանի նախագահը քիչ է անդրադարձել Ղարաբաղի հակամարտությանը Բաքու կատարած այցի ժամանակ:

Ըստ նրա, Պուտինի այցից հետո Կովկասում ռազմավարական հավասարակշռությունը արմատապես չի փոխվել. «Առայժմ, թվում է, որ ռուսների ամենամեծ ձեռքբերումը Աբշերոնի գազային նախագծին «Ռոսնեֆտի» մասնակցությունն է», – ասել է նա:

Փորձագետի կարծիքով Պուտինի այցը և’ Ադրբեջանի, և’ Ռուսաստանի համար ուժերի ցուցադրության առիթ էր:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031