Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Այսօր մեզ պարտադրել են պատերազմ, պարտադիր չի տանկով գան»

Օգոստոս 23,2013 21:11

Ազատամարտիկների մի մասն, ինչպես եւ հայտարարել էին, այսօր միացել էին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: Ազատամարտիկ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանն իր ելույթում ասաց, որ շատ ուզենար շնորհավորել անկախության տարեդարձի կապակցությամբ, բայց չի կարող. «Մենք անկախությունը ստացել ենք միայն դե յուրե՝ թղթի վրա, դե ֆակտո մենք չունենք անկախություն, քանի որ մեր երկրի իշխանությունները այդ անկախությունը վաճառեցին, իրենք վաճառվեցին: Չունենք ինքնիշխան պետություն, որ ազգի վճռական պահին կարողանում է որոշում ընդունել: Եթե նրանք չեն կարողանում որոշում ընդունել, նրանց պարտադրում են դրսից: Այսօր մենք տեսնում ենք, որ մեր իշխանություններին որոշում պարտադրում են դրսից: Սա չի մեր ուզած անկախությունը, որի համար պայքարել ենք: Այսօր մենք տոտալ մոբիլիզացիա ենք հայտարարել ողջ ժողովրդին: Այսօր մեզ պարտադրել են պատերազմ, պարտադիր չի, որ պատերազմում տանկով եւ հրանոթով գան: Այսօրվա պատերազմը ինֆորմացիոն պատերազմ է, գունավոր պատերազմ է: Մենք այսօր կոչ ենք անում ողջ հայությանը՝ եկեք համախմբվենք, միասին հաղթանակենք այս պատերազմում, փրկենք մեր երկիրը կործանումից»:

Միավորման կոչ արեց նաեւ Դավիթ Սանասարյանը՝ ասելով, որ այս բաժան-բաժան առուները միավորելու անհրաժեշտություն ունենք: Զարուհի Փոստանջյանը նույնպես հորդորեց համախմբել բոլորի ուժերը եւ գնալ դեպի հաղթանակ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031