Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյան. «Մենք չենք ուզեցել որեւէ խնդիր, հրմշտոց ստեղծել, լարել իրավիճակը»

Օգոստոս 29,2013 11:51

Հատվածներ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ հարցազրույցից:

Պարոն Օսիպյան, Կոմիտաս 5-ի ակցիաների ժամանակ ոստիկանությանը տեւական ժամանակ չէր հաջողվում ակտիվիստներին դուրս բերել երթեւեկելի մասից, դուք կարող էիք դիմել հատուկ ստորաբաժանումների միջամտությանը, սակայն չդիմեցիք, ի՞նչն էր պատճառը, որեւէ բան փոխվե՞լ է ոստիկանությունում։

– Գիտեք, դուք ճիշտ եք նկատել, հնարավոր չէր չնկատել, իհարկե մենք ունենք համապատասխան ստորաբաժանումներ, բայց չեմ կարծում, որ այդ ամեն ինչը պետք է հասներ հատուկ ստորաբաժանումների միջամտությանը, քանի որ մեր բոլոր ոստիկանները չեմ ասում գերազանց, պատշաճ մակարդակի,

բայց համեմատական կարգով տիրապետում են  այն ամենին, ինչ հատկապես տեղի ունեցավ Կոմիտաս 5-ում։ Մենք հետապնդում ենք կայուն խնդիր, հասարակական կարգի անվտանգության ապահովում, այլ ոչ թե նրանց հետ բախում ստեղծելու։

Պարոն Օսիպյան, կարծիք կա, որ ոստիկանությունը չդիմեց հատուկ    ստորաբաժանումների միջամտությանը՝ մտավախություն ունենալով, որ հակազդեցությունը ավելի մեծ կարող էր լինել։

-Պատկերացրեք առաջին անգամ եմ լսում եւ չի տեղավորվում իմ տրամաբանության մեջ այդ հարցը, անկեղծ եմ ասում, ի՞նչ հակազդեցություն։ Բացի ակտիվիստներից, այլ կարծիքներ էլ կան, քաղաքացիներ կան, որ ասում են հերիք եղավ բոլ եղավ, ինչ եք ուզում մեր ոստիկանությունից։ Նորից եմ կրկնում, մենք ուզեցել ենք ուղղակի բացատրել, մենք չենք ուզեցել որեւէ խնդիր, հրմշտոց ստեղծել, լարել իրավիճակը, բայց ինչքան կարելի է բացատրել, միեւնույն է եկեք տեսեք, որ չեն հասկանում։ Մենք ունենք քաղաքացիներ, որոնք էլ հակառակն են ասում, ինչի՞ չեք մյուս կողմն էլ

ասում, ինչի՞ չեք ուզում ասել, որ չի կարելի ոստիկանների հետ այդպես վարվել, ոստիկանը հասարակական կարգը ապահովելով իր ծառայական պարտականությունն է իրականացնում։

Իսկ ոստիկանի պարտականությունների մեջ մտնո՞ւմ է ակտիվիստներին հայհոյելը։

– Դուք ինքներդ տեսել ե՞ք։ Ես չեմ տիրապետում այդ լուրերին, տեսանյութին,  որտեղ ոստիկանը հայհոյում է։

Պարոն Օսիպյան, տեսախցիկների առաջ ոստիկանները թատրոն են ցույց տալիս իբր օգնում են ակտիվիստներին, իսկ երբ ակտիվիստին բերման են ենթարկում եւ տեսախցիկ չկա, սկսում են ծեծի ենթարկել, օրինակ՝ Արգիշտի

Կիվիրյանի դեպքը։ Ի՞նչ կասեք այս թատրոնի մասին։

– Ես ձեզ անկեղծ ասեմ, թե՛ մեքենաներում, թե՛ ոստիկանական բաժիններում եւ առհասարակ ոստիկանությունում տեղի չի ունենում այդ ձեր ասած թատրոնը։ Անկախ նրանից՝ Արգիշտի Կիվիրյանն է թե ով է, մեր համար քաղաքացի է, չի կարող տենց բան լինել։ Մենք շատ-շատ վաղուց այդ ձեր

ասած թատրոններից ազատվել ենք, եթե եղել է։ Դուք տեսնում եք, եթե հրավիրում ենք, բայց քաղաքացին չի գալիս, մենք ստիպված պետք է բերման ենթարկենք, եւ բերման ենթարկելու ընթացքում կարող են կապտուկներ առաջանալ ոչ միտումնավոր։ Իսկ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի կիրառել համաչափ ուժ եւ այսուհետեւ մենք լինելու ենք շատ կոռեկտ, հետեւողական օրենքի տառին։

Այսուհետե՞ւ։

– Մենք միշտ էլ աշխատել ենք համաչափ, ուղղակի չափից դուրս մարդկային, հանդուրժողականություն ենք դրսեւորել մեր քաղաքացիների նկատմամբ, ովքեր ակցիաներ են իրականացնում։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031