Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիրանի մթերումն ավարտվեց

Օգոստոս 29,2013 15:59

Հանրապետությունում ավարտվել են 2013 թվականի ծիրանի մթերման աշխատանքները: Ընթացիկ տարում ծիրանի մթերման ծավալը շուրջ 47 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: Այս տարի 28 պտուղբանջարեղեն վերամշակող ընկերություններ մթերել են 13. 044 տոննա ծիրան՝ նախորդ տարվա  8.855 տոննայի փոխարեն:

Ընթացիկ տարում ռեկորդային էին ծիրանի արտահանման ցուցանիշները: 29 ընկերություն և 514 անհատ ձեռներեց արտահանել են շուրջ 23.240 տոննա ծիրան, որից՝ 19.810 տոննա՝ ՌԴ, 2.593 տոննա՝ Վրաստան, 668 տոննա՝ ՈՒկրաինա և փոքր ծավալներով նաև այլ երկրներ:

Ընդհանուր առմամբ՝ ծիրանի արտահանման ծավալը 84 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա արտահանման ցուցանիշը:

ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031