Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության ներկայացուցիչների հետ

Սեպտեմբեր 02,2013 19:24

Մայրաքաղաքում սկաուտական խմբերի գործունեության ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրերին քաղաքապետը նկատել է, որ միության երիտասարդները ակտիվորեն մասնակցում են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի աշխատանքներին ու այդպիսով նպաստում մայրաքաղաքի զարգացման ուղղված ծրագրերի իրականացմանը:

Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է պատանիների և երիտասարդության շրջանում միության կողմից կատարվող աշխատանքների կարևորությունը և հատկանշել, որ այն  ևս մեկ հնարավորություն է ձևավորելու հայրենասեր, պատասխանատու և գիտակից սերունդ:

«Մենք կարևորում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են նպաստելու առողջ հասարակության կայացմանը։ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու միության նմանատիպ բոլոր նախաձեռնություններին»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամ Բագրատ Եսայանը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաև հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Երևանում անցկացված ՀՄԸՄ-ական 9–րդ մարզախաղերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, որ  քանիցս համոզվել են, որ քաղաքապետարանը իրապես վստահելի գործընկեր է: Նաև նշվել է, որ միությունը պատրաստ է հետագայում ևս ակտիվորեն մասնակցել քաղաքապետարանի նախաձեռնություններին: Բագրատ Եսայանը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարի նախատեսված է անցկացնել համահայկական սկաուտական բանակում:

Քաղաքապետը Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը աջակցելու շարժմանը նոր ծրագրերի իրականացման հարցում և ցուցաբերելու անհրաժեշտ օժանդակություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30