Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է կառավարական հանձնաժողով Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ

Սեպտեմբեր 03,2013 19:01

Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։
Հանձնաժողովի կազմում են` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը,  ՀՀ ֆինանսների նախարար Դ. Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանը, ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանը, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, «Հայաստանի գրողների միություն» ՀԿ քարտուղար Է. Միլիտոնյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Մանասյանը,  գրող, հրապարակախոս Զ. Բալայանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Մ. Աբեղյանի  անվան գրականության ինստիտուտ»  ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Իսահակյանը,  «Հայկական ազգային կինոակադեմիա» ՀԿ նախագահ Դ. Մուրադյանը,   Լևոն Անանյանի որդին`  Ա. Անանյանը:

Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18.00-ից՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14.00-ին՝ Հայաստանի գրողների միության շենքից:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30