Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար Գեղարքունիքի մարզում. 2 ժամկետային զինծառայող մահացել են, կա 2 վիրավոր (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 08,2013 11:30

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Վթարի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ ժամը 06:00-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 32 ՕՏ 479 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Լճափ գյուղի խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտամիջում գտնվող ժայռաբեկորների վրա: Վթարի հետեանքով տեղում 2 հոգի մահացել են, իսկ 51-ամյա Զավեն Հակոբյանը եւ 25-ամյա Արամ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Վիրավորներին բժշկական կենտրոն են տեղափոխել ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցները: Ավտոմեքենայի՝ գլխիվայր շրջվելու հետեւանքով մահացածները դուրս էին նետվել ավտոմեքենայից: Վթարի վայր են ժամանել նաեւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, քանի որ, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներ Գեւորգ Հովհաննիսյանն ու Ռուբեն Բաղյանը ժամկետային զինծառայողներ են եղել:

Ֆոտոլրագրողին վթարի վայրում հավաքվածները պատմում էին, որ վիրավորներն ու մահացածները ազգականներ են: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ հնարավոր է՝ հարուցված քրեական գործն ու նախապատրասված նյութերը փոխանցվեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30