Այսօր «Հայելի» ակումբում Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը անդրադառնալով Երեւանում տրանսպորտի գնի թանկացմանը՝ ասաց.
«Այն, որ մենք նվեր ենք ստացել ավտոբուսներ եւ այլն, չպետք է սահմանափակվել դրանով, հակառակը` քաղաքապետարանը պետք է մի քանի խոշոր հավաքակայաններ ստեղծի: Ինչ վերաբերվում է գներին, ապա դա պետք է արվի կոնկրետ հաշվարկների արդյունքում: Ես այն կարծիքին եմ, որ պետությունը, ինչպես շատ քաղաքներում է, որ սուբսիդավորում է այդ ծախսերը, պետք է մեզ մոտ էլ այդպես լինի: Առաջընթաց կլիներ, եթե կարողանայինք մետրոպոլիտենի մի նոր կայարան փորձարկել»,- նշեց Սաֆարյանը, ավելացնելով, որ այս խնդիրները պահանջում են, որ լուրջ ուսումնասիրության ենթարկվեն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































