Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխադրողների միության նախագահ. «Ուղեվարձը պետք է դառնա 250 դրամ»

Սեպտեմբեր 09,2013 14:13 Share

Այսօր «Հայելի» ակումբում Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հայտարարեց, որ Երեւանում ուղեվարձը պետք է դառնա 250 դրամ:

Ըստ նրա` «Առայժմ աշխատում ենք հարյուր դրամով, մինչեւ որ հիմնավոր փաստաթուղթ կլինի գնի բարձրացման մասին: Եթե 250 ավտոբուս ենք նվեր ստացել, դա դեռ չի նշանակում, որ պետք է երթեւեկենք 50 դրամով, այլ պետք է այնպես անենք, որ այդ 250 -ը դառնա 300 հատ եւ ավել: Առաջարկում ենք, որ ուղեվարձը դառնա 250 դրամ: Վերջին անգամ ուղեվարձի թանկացում եղել է 96 թվականին, դրանից հետո կյանքը թանկացել է, իսկ այս ոլորտի եկամուտները չեն ավելացել»: Եղիազարյանը նշեց, որ առաջարկ են ներկայացրել այն մասին, որ ավտոբուսը դառնա 250` իսկ միկրոավտոբուսը` 200 դրամ:
«Քաղաքապետարանի փաստաթուղթ է ընկել իմ ձեռքը, որը մեզանից թաքցնում էին, իրենց հաշվարկներով միկրոավտոբուսը պետք է դառնար 202 դրամ: Իսկ մեզ ասացին 150 դրամի հաշվարկ կատարեք, մենք էլ` գոտիները մի կերպ ձգելով այդպես էլ արեցինք, դրանից պակաս հնարավոր չէ»,- հավելեց նա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30