Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Աբրահամյան. Ի՞նչ անենք, խարակիրի անե՞նք, թե՞…

Հոկտեմբեր 10,2013 11:02

168.am-ը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանից հետարքրքվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերում ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքներին, թե Մաքսային միությանը միանալու ՀՀ մտադրության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ոչ իշխանական ուժերը, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցությունը, չբողոքեցին, ոչ մի քայլ չձեռնարկեցին: Ի պատասխան Ս. Աբրահամյանը զարմացած պատասխանեց. «Ի՞նչ անենք, խարակիրի անե՞նք, թե՞… ես չեմ կարողանում հասկանալ՝ էդ մեղադրողներն ինչը նկատի ունեն, ինչպե՞ս են դա պատկերացնում: Քաղաքական կուսակցություն է, իր քաղաքական հայտարարությունն է անում, ուրիշ ի՞նչ պետք է անի՝ գնահատական է տալիս, բացատրում է, ասում է, կրկնում է, մեկնաբանում է… Էլ սրանից ավելի ի՞նչ պետք է արվի` չեմ հասկանում: Աղմուկ են սարքել, ասում են՝ վայ, աման, ինչի՞ բան չարեցիք… է հետո՞»:

Մեր դիտարկմանը, թե շատերի կարծիքով, բողոքն արտահայտելու համար կարելի էր հանրահավաք կազմակերպել, նա այսպես արձագանքեց. «Դա էդ ի՞նչ մի խնդիր է: Պետք է իմանաս՝ ինչ պարագայում միտինգ անես, իմանաս՝ ճնշում կլինի՞ դրանից, թե՞ չէ, հարց կլուծի՞ էդ ճնշումը, թե՞ չէ: Իհարկե, երբ զգանք բանը բանից անցել է, դրան էլ կգնանք: Հիմա երեկ ես մեր տանը մի լավ միտինգ արեցի, ձմռան պատրաստվելիք խնդիրների հետ կապված: Այ քեզ բան… հիմա միտինգն ի՞նչ չափանիշ է: Թող հանրահավաք անեն նրանք, ովքեր երբեք չեն արել»:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ» թերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031